Ճամփորդություն դեպի Մատենադարան

Այսօր մենք ճամփորդեցինք Մատենադարան։ Այնտեղ մեզ ցույց  տվեցին  մեծ և փոքր ձեռագրեր։ Մենք տեսանք որդան կարմիրը։ Այնտեղ մեզ ասացին, որ այնտեղ պահվում են 23000 ձեռագիր։ Մուտքի մոտ փորագրված է  հայերեն թարգմանված առաջին նախադասությունը։

Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։Սրահներում ցուցադրված են ճարտարապետության հուշարձանների մանրամասեր, խաչքարեր։Այնտեղ մենք տեսանք յուղից պատրաստված հին օծանելիքներ։Մատենադարանում պահվող ձեռագրերը վերաբերվում է միջնադարյան Հայաստանի մշակույթի և գիտության  բոլոր բնագավառներին պատմության,աշխարհագիտության փիլիսոփայության,ուղագրության,իրավունքի,մատեմատիկային,գրականության և մանրանկարչության։ Մատենադարանի ֆոնդը կազմված է ձեռագրերից,արխիվային փաստաթղթերից,գրադարանից և պարբերականներից։Մենք տեսանք քար, որը լազուրիտ էր կոչվում, բայց դա ռուսերեն էր գրված և կային նաև կուժեր, որ ինձ շատ դուր եկան, բայց ամենաշատը մանուշակագույնը կուժը դուր եկավ։

 

 

Leave a comment